Ամերիկացի գիտնականները կաթնասունի նոր տեսակն են հայտնաբերել, որը բնակվում է Էկվադորի և Կոլումբիայի լեռնային անտառներում:
Ենոտի չափսեր և արջուկի մռութ ունեցող կենդանին ստացել է Օլինգիտո անվանումը, տեղեկացնում է BBC-ն:
100 տարի շարունակ մարդիկ նրան շփոթել են կենդանուն նման օլինգո ցեղատեսակի հետ:
Վաշինգտոնի Սմիթսոնի ինստիտուտի գիտնականները, ուսումնասիրելով կենդանու ատամները, գանգն ու մաշկը, հաստատել են, որ Օլինգիտո անունը ստացած կենդանին նոր ցեղատեսակի պատկանող առաջին կենդանին է, որը հայտնաբերվել է վերջին 35 տարիների ընթացքում: