Կանադացի մեխանիկը կորցրել է աշխատանքը, երբ Twitter սոցցանցում փորձել է մարիխուանա գտնել, իսկ «tweet»-ին պատասխանել է ոստիկանությունը, գրում է The Independent-ը:

Twitter-ի Սանիթ Բահիրաթան անունով օգտատերը սոցցանցում հարցրել է, թե ինչ-որ մեկը կարո՞ղ է արդյոք թմրանյութ բերել իր աշխատավայր, քանի որ նա «փոքր չափաբաժնի կարիք ունի» իր հերթափոխն ավարտելու համար: Ի դժբախտություն Սանիթի՝ թվիթը նկատել է ոստիկանությունը:

Սակայն իրավապահները որոշել են հումորով արձագանքել նրան. «Հիանալի է: Մենք էլ կարո՞ղ ենք գալ»:

Այս միջադեպից քիչ ժամանակ անց կանադացին ազատվել է աշխատանքից: