Իսկ դուք գիտեք, որ Ճապոնիայում ավելի քան 30 տարի աճեցվում են քառակուսու տեսքով ձմերուկներ: Դա գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ չէ, այլ ձմերուկի սովորական տեսակ, որը որոշակի մեծության հասնելուց հետո տեղադրում են քառակուսու տեսքով ապակե հատուկ անոթների մեջ:
Այս եղանակը մտածել են տեղի ֆերմերները' ձմերուկներն ավելի հեշտ դասավորելու և չփչացնելու համար: Համային առումով դրանք ոչնչով չեն տարբերվում սովորական ձմերուկներից, սակայն ավելի թանկ են' 90 ԱՄՆ դոլարից սկսած: