“Շանթ” հեռուստաընկերության “Պարիր, թե կարող ես 2”-ի հաղթող Փոլ Կարմիրյանն այժմ էլ հաջողություններ է գրանցում պարային հեղինակավոր նախագծի հայրենիքում: Նա Միացյալ Նահանգներում մասնակցում է “So You Think You Can Dance”-ի հոբելյանական 10-րդ եթերաշրջանին եւ այսօրվա դրությամբ' 8 ուժեղագույն մասնակիցների թվում է:):

Պարողն ընտրական բոլոր փուլերը հաղթահարելուց հետո իր գեղեցիկ կատարումներով արդեն իսկ հանդես է եկել 7 գալա-համերգի ընթացքում, ընդ որում' երբեք չհայտնվելով վտանգավոր գոտում: Նա իր աշխատասիրությամբ, փայլուն ելույթներով եւ անկեղծ ժպիտով գրավել է ամերիկացի հեռուստադիտողի ու ժյուրիի համակրանքը, ովքեր էլ հենց այդ հատկանիշներով են բնութագրում մեր հայրենակցին:

 

Շարունակությունը` այստեղ: