Մարդու ստամոքսը կարող է միանգամից ընդունել մեկ լիտր ջուր, սակայն գանացի Դիկինսոն Օպոնգը (Dickinson Oppong), ով ստացել է «ջրային մարդ» անվանումը, կարողանում է խմել 4,5 լիտր ջուր 90 վայրկյանում:
Դիկինսոն Օպոնգի մյուս անսովոր ունակություններից է այն, որ նա նույն քանակությամբ ջուրը կարողանում է ստամոքսից դուրս արտամղել՝ վերածվելով «կենդանի շատրվանի», տեղեկացնում է Oddity Central-ը:
Հասուն մարդու օրգանիզմի 50-65 տոկոսը կազմված է ջրից, որը կենսական նշանակություն ունի մարդու կյանքի համար: Սակայն միանգամից չափից շատ ջուր խմելը կարող է ճակատագրական լինել, քանի որ երիկամները չեն կարող միանգամից ընդունել այդքան ջուրը, ինչի պատճառով այն կարող է մղվել արյունատար անոթներ՝ ջրիկացնելով արյունը, ինչը կարող է հանգեցնել մահվան:
Սակայն տարօրինակ հատկությունով օժտված 46-ամյա տղամարդը կոտրում է բոլոր գիտական սահմանումները մարդու օրգանիզմի մասին: 1,5 րոպեի ընթացքում խմելով 4,5 լիտր ջուր և նույն քանակությամբ էլ այն հետ մղելով շատրվանի պես՝ նա դարձել է բազմաթիվ շոուների հերոս: