
Ամերիկացի գիտնականները տեսություն են առաջարկել՝ ըստ որի կլինիկական մահվան վիճակում մարդկանց մոտ ի հայտ եկող տեսիլքների պատճառը կարող է լինել գլխուղեղում էլեկտրական ակտիվության բարձրացումը, գրում է BBC-ն:
Առնետների վրա կատարած հետազոտության արդյունքում պարզվել է, որ մահվանից առաջ կենդանիների մոտ նկատվում է ուղեղի էլեկտրական իմպուլսների բարձր մակարդակ:
Փորձագետները կարծում են, որ փորձարկումների տվյալների համաձայն կարելի է ենթադրություններ կատարել նաև մարդու ուղեղի աշխատանքի մասին:
Մեկնաբանելով հետազոտության արդյունքները՝ հեղինակը, ով Միչիգանի համալսարանի գիտնական է, պարզաբանել է, որ չնայած կարծիքին, թե մահվանից առաջ մարդու ուղեղը գրեթե ակտիվություն չի ցուցաբերում, իրականում հակառակն է տեղի ունենում:
Նրանք պարզել են, որ մարդու ուղեղն ավելի է ակտիվանում մահից առաջ: Սակայն տվյալ երևույթի մասին դեռևս քիչ բան է հայտնի և դրա ուսումնասիրությունն անմիջականորեն մարդկանց վրա դժվար գործընթաց է։