ԱՄՆ-ի Հյուսթոն նահանգում 10-ամյա աղջիկը ձերբակալվել է 4-ամյա տղայի բռնաբարության մեղադրանքով:

Աղջկա մայրը պնդում է, որ իր դուստրն ուղղակի խաղացել է' չի գիտակցել' ինչ է անում, և այդ քայլին գնացել է միայն զվարճանալու նպատակով:

«Նա երեխա է. նա չի հասկացել, որ վատ բան է անում»,- ասել է մայրը, բայց, այնուամենայնիվ, խոստովանել է, որ հնարավոր է' դուստրն իրոք հանցագործություն է արել:

Մեղավոր ճանաչվելու դեպքում աղջկան, հնարավոր է, գրանցեն որպես սեքսուալ հանցագործ: