Երկու տարի առաջ՝ 2011 թ. հուլիսի 23-ին մահացավ հանրաճանաչ, սիրված երգչուհի, «Գրեմիի» հնգակի մրցանակակիր և բազմաթիվ այլ պարգևների արժանացած Էմի Ուայնհաուսը: Նա մահացավ 27 տարեկանում' իր լոնդոնյան բնակարանում, սակայն հասցրեց երաժշտական ցնցող ժառանգություն թողնել, որը տեղ է գտել երեք ձայնասկավառակներում' Frank, Back to Black և Lioness: Hidden Treasures: Էմիի երկրորդ' Back to Black ստուդիական ալբոմն անվանվեց 20-րդ դարի բրիտանական լավագույն ալբոմը և առաջադրվեց «Գրեմիի» վեց անվանակարգում: Դրանցից հինգում հաղթելով' Ուայնհաուսը դարձավ բրիտանական առաջին երգչուհին, ով այդքան «Գրեմի» ստացավ և գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում:
Ի դեպ օրերս հայտնի երաժիշտ և պրոդյուսեր Մարկ Ռոնսոնը հաստատեց, որ Էմի Ուայնհաուսի ազգականները մի նյութ ունեն, որը երգչուհին պատրաստում էր իր հաջորդ ստուդիական ալբոմի համար: Բոլոր ձայնագրություններն այժմ ընտրվում են, որպեսզի տեղ գտնեն հերթական հետմահու ալբոմում: «Ես կարծում եմ, որ Էմին անպայման կնվաճի երաժշտական ամենաբարձր հորիզոնականները», ընդգծել է Ռոնսոնը:
Նոյեմբերի 19-ին վաճառքի կհանվի Amy Winehouse At The BBC անունով ևս մեկ ալբոմ, որը կպարունակի երեք DVD և մեկ CD ձայնասկավառակ:
Իսկ հուլիսի 3-ին լոնդոնյան Հրեական թանգարանում բացվեց երգչուհուն նվիրված' Family Portrait ցուցահանդեսը, որը կգործի մինչև սեպտեմբերի 15-ը: Family Portrait-ը բացահայտում է Էմիի անձնական կյանքը: Ըստ ավագ եղբոր' Ալեքսի' «Նա մեծ տաղանդի տեր փոքրիկ հրեա երեխա էր' Հյուսիսային Լոնդոնից»: Հուլիսի 3-ից սեպտեմբերի 15-ը Հրեական թանգարանում կարելի է տեսնել Ուայնհաուսի մանկության, պատանեկության, ինչպես նաև կարճատև, բայց հեքիաթային երաժշտական 8-ամյա կարիերայի իրերը: Այստեղ են նրա առաջին կիթառը, և հետմահու ստացած Գրեմիի մրցանակը, ինչպես նաև զգեստը, որով երգչուհին ելույթ է ունեցել Գլաստոնբերի փառատոնում: Պարզվում է՝ Ուայնհաուսը կարդում էր Հանթեր Թոմփսոնի գործերը, Վլադիմիր Նաբոկովի և Էդմունդ Ուիլսոնի նամակագրությունը, լսում էր Velvet Underground-ի և Drifter-ի ձայնասկավառակները: Այդ, ինչպես նաև նրա հավաքածուի մյուս գրքերն ու ձայնասկավառակները ևս ցուցադրվում են: Հատուկ տեղ է հատկացված Էմիի մանկական և ընտանեկան լուսանկարներին: Դա Էմիի պատմությունն է, որը մարդիկ երբեք չեն իմացել:
Ի դեպ Էմի Ուայնհաուսը, ով ըստ պաշտոնական եզրակացության' մահացել էր ոգելից խմիչքի թունավորումից, տառապում էր ոչ միայն ոգելիցի և թմրանյութերի կախվածությունից: Պարզվում է՝ նրա օրգանիզմն ի թիվս այլ բաների՝ 17 տարեկանից կործանել է նաև բուլիմիան:
Քրոջ մահից երկու տարի անց Ալեքսը տխուր մանրամասներ է պատմել այն մասին, թե ինչպես է Էմին սնվելուց հետո արհեստական փսխում առաջացրել, ինչը հյուծել է երգչուհու մարմինը:
Հետաքրքիր փաստեր՝ Էմի Ուայնհաուսի կյանքից
Էմին երգի դասեր է անցել Սյուզի Էրնշոուի թատերական դպրոցում, հենց այնտեղ էլ ինը տարեկանում ստեղծել է իր առաջին ռեփ թիմը:
Սեփական երգեր սկսել է գրել 14 տարեկանում: Այն ժամանակ նրա խումբը կոչվում էր Bolsha Band:
Որոշ ժամանակ աշխատել է World Entertainment News Network-ի շոու բիզնեսի բաժնում՝ որպես թղթակից:
Էմիի սիրած ստեղծագործությունն ամերիկացի երգչուհի Քերոլ Քինգի So Far Away երգն էր: Հենց այդ ստեղծագործությունն է հնչել նրա թաղման արարողության ժամանակ:
2006 թ. թողարկված Back To Black ալբոմը 13 շաբաթվա ընթացքում գլխավորել էր European Top 100-ը և Ավստրիայում, Բելգիայում, Հորվաթիայում, Դանիայում, Գերմանիայում, Հունաստանում, Նորվեգիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Իսպանիայում և Շվեյցարիայում լսողների քանակով զբաղեցրել առաջին տեղը: 2007 թ. ձայնասկավառակը դարձավ ամենավաճառվողը՝ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում վաճառվել էր 2 մլն օրինակից ավելի:
Երբ 2008 թ. Grammy Awards-ի ժամանակ Էմիին լավագույն արտիստ կոչումը շնորհեցին, իսկ Rehab երգը միանգամից երեք մրցանակի արժանացավ' տարվա երգ, կանացի լավագույն ձայն և լավագույն կատարում, երգչուհին գտնվում էր Մեծ Բրիտանիայում. ԱՄՆ-ը մերժել էր նրա այցագիրը: 2008 թ. բրիտանացի երգիչ Բրայան Ադամսը Էմիի պատվին երգ էր գրել՝ Flower Grown Wild և փորձել էր նրան օգնել' թմրամոլության դեմ պայքարում:
Էմի Ուայնհաուսը՝ իր կյանքի և մահվան մասին
Հազվադեպ էր հարցազրույցներ տալիս: Սակայն եթե խոսում էր' միշտ դիպուկ և անկեղծ: Նրա արտահայտությունների ընտրանին ներկայացնում է TimeOut-ը:
Երազանքների մասին
«...գնայի Վեգաս, սեփական խաղատուն բացեի և ամեն օր այնտեղ ելույթ ունենայի»: (2007 թ., մարտ, musicomh)
Կյանքի մասին
«Ես գիտեմ, որ տաղանդավոր եմ, բայց երաժշտությունն այն չէ, ինչի համար ապրում եմ: Առաջին հերթին ես ուզում եմ լավ կին և մայր լինել»: (2007 թ., հունիս, Rolling Stone)
Երեխաների մասին
«Ամենամեծ սխալը, որ կարող են ծնողներն անել՝ երեխային վատ երաժշտության ներքո բեղմնավորելն է»: (2007 թ., մարտ, itv. om)
Վատ սովորությունների մասին
«Ինձ հարկավոր չէ ինչ-որ մեկի օգնությունը: Որովհետև եթե ես չկարողանամ ինքս ինձ օգնել' ոչ ոք չի կարող դա անել»: (2008 թ., հունվար, Dailymail)
Երրորդ ձայնապնակի մասին, որն այդպես էլ չթողարկվեց
«Այժմ ես շարունակում եմ գրել: Բայց հիմա քանակից որակին եմ անցել: Այնպես որ երրորդ ձայնապնակում դժվար թե մեկ դյուժինից շատ թրեկ լինի: Նախկինում մեկ օրում չորս երգ էի գրում, բայց բոլորն այրում էի, որովհետև վատն էին»: (2010 թ., հոկտեմբեր, Time Out)
Նկրտումների մասին
«Ես այդպիսիք չունեմ: Եթե վաղը մահանամ' ամենաերջանիկ աղջիկը կլինեմ»: (2010 թ., հոկտեմբեր, Harper's Bazaar)
Մահվան մասին
«Երբ ես մահանամ՝ ոչ ոք այդպես էլ չի իմանա, թե ինչ զոհողություններ եմ արել՝ երաժշտություն ստեղծելու համար: Դա ինձ համար ամենասարսափելին է»: (2010 թ., հունվար, heatworld.com)
Երբ ես մահանամ՝ ոչ ոք այդպես էլ չի իմանա, թե ինչ զոհողություններ եմ արել՝ երաժշտություն ստեղծելու համար
19:29 - 13.Օգոստոս.2013
Առաջարկում ենք նաև
08/05/13 16:47
Լուսինե Բադալյան.«Քաղաքական գործիչը մարդ չէ»
12/10/24 11:55
Թրամփը կոչ է արել մահապատիժ մտցնել միգրանտների համար
19/06/24 08:20
«Հրապարակ». ՔՊ-ական նախկին պաշտոնյայի դեմ մեծ ծավալի չարաշահումների փաստով վարույթ է հարուցվել
26/03/24 09:25
«Ժողովուրդ». «Հելե՛ք ոտքի. ինչ արել եմ, Ձեզ համար եմ արել». ինչ է ասել հիվանդանոցում Արթուր Մովսիսյանը
03/02/24 14:16
Կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն. 26 տարի առաջ հրաժարական ներկայացրեց Տեր-Պետրոսյանը
01/02/24 14:48
Սիրտս վկայում է՝ ընտրություններից առաջ Նիկոլը կալանավորելու է իր եղբորը՝ Արտակ Փաշինյանին․ Զոհրաբյան
26/01/24 15:40
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության կոչը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին
Լրահոս
20:45
Մոդել Քեյթ Քեսիդինի անկեղծ սիրո խոստովանությունը One Direction խմբի նախկին անդամ Լիամ Փեյնիի հանդեպ
18:35
Որտե՞ղ են այժմ գտնվում ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան և ռուս հումորիստ-հաղորդավար Մաքսիմ Գալկինը
15:40
43-ամյա Ադրիանա Լիման Victoria's Secret 2024-ի ցուցադրման ժամանակ փակել է հեյթերների բերանը, որոնք պնդել են, որ նա «շատ ծերացած է»
14:00
«Երբ ամուսնանամ, հաստատ կիմանաք». Զիրոյանը՝ անձնականի, թատերական ընդունվելու և իր բրենդը ստեղծելու մասին
19:06
Քեթի Փերին զայրացրել է երկրպագուներին լեսբիական սեքսի իմիտացիայով 2024-ի MTV Video Music Awards-ում իր ելույթի ժամանակ
17:40
Մեգան Մարքլը, հավանաբար, արդեն արել է առաջին քայլը Քեյթ Միդլթոնի հետ հարաբերությունները շտկելու ուղղությամբ
12:35
Բրեդ Փիթն ու Ջորջ Քլունին Վենետիկի կինոփառատոնի ժամանակ գրկախառնվել եւ պարել են չորս րոպեանոց հոտնկայս ծափահարությունների ներքո
14:15
Քանիե Ուեսթը եւ Բյանկա Ցենսորին անսպասելիորեն հայտնվել են Դոնալդ Թրամփին աջակցողների հանրահավաքում
12:00
Շվեյցարիայում ոստիկանությունն առգրավել է 7,4 միլիոն դոլար արժողությամբ եզակի մրցարշավային սուպերմեքենա
15:40
Աշխարհի ամենահարուստ մարդը ընդունել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ բռունցքներով կռվելու մարտահրավերը
14:00
Քիմ Քարդաշյանը Հնդկաստանի ամենահարուստ մարդու որդու հարսանիքին ներկայացել է հերթական «մահացու» զգեստով
18:00
ՌԴ-ում ստեղծվել է համակարգ, որը Wi-Fi-ի միջոցով 5-7 մ ճշտությամբ որոշում է մարդու գտնվելու վայրը
16:22
Քանյե Ուեսթը կնոջ հետ մեկնել է Մոսկվա. նրան արդեն հորդորել են զերծ մնալ անփույթ հագուստով քաղաք դուրս գալուց
15:00
Ռուս միլիարդատերը շքեղ երեկույթ է կազմակերպել իր ընկերուհու համար՝ հրավիրելով Քրիստինա Ագիլերային