Լատվիայում ստորագրահավաք է սկսվել Ուրախների և հնարամիտների ակումբի (ՈՒՀԱ) հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովին, Comedy Club-ի ռեզիդենտ, հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանին, ինչպես նաև կոմպոզիտոր Իգոր Կրուտոյին քաղաքացիություն տրամադրելու համար, գրում է Газета-ն։
Յուրաքանչյուր տարի Յուրմալայում անցկացվում է ՈՒՀԱ-ի փառատոնն ու «Նոր ալիք» երգի մրցույթը, որը կազմակերպում է Իգոր Կրուտոյը։ Այս տարի Լատվիայում իր 10-ամյակը հանդիսավորությամբ նշեց Comedy Club-ը։
Ստորագրահավաքը կազմակերպել է երկրի խորհրդարանի նախկին պատգամավոր, գործարար Ալեքսեյ Խոլոստովը։ Նրա կարծիքով՝ Մասլյակովը, Կրուտոյը և Մարտիրոսյանն արժանի են դրան։
Համաձայն Լատվիայի օրենսդրության՝ նախաձեռնությունը, որն առնվազն 10 հազ. ստորագրություն կհավաքի, ունի կոլեկտիվ դիմումի կարգավիճակ և պետք է քննարկվի երկրի սեյմում (խորհրդարանում)։