Ամերիկյան Apple ընկերությունը սեպտեմբերի 10-ին կներկայացնի իր նոր iPhone-ը, հաղորդում է AllthingsD կայքը: Նոր iPhone-ի հնարավորությունների մասին մանրամասներ չեն հաղորդվում, սակայն վերջին մի քանի ամիսներին շրջանառվող լուրերն ու բամբասանքները կարող են մի քանի հուշումներ տալ, գրում է chron.com-ը:
Վերլուծաբանների մեծ մասի կարծիքով՝ հաջորդ iPhone-ն արտաքին տեսքով շատ նման է լինելու ներկայիս iPhone 5-ին: Այնուամենայնիվ, այն հավանաբար բարելաված կլինի ներքին բաղադրիչները. օրինակ՝ այն կարող է ունենալ ավելի արագ պրոցեսոր և ավելի լավ ֆոտոխցիկ:
Խոսակցություններ են շրջանառվում, որ Apple-ն iPhone 5S-ում կարող է ավելացնել «մատնահետքերի սենսոր»: Ենթադրվում է, որ այն թույլ կտա միացնել հեռախոսն առանց սովորական քառաթիվ գաղտնի կոդի:
Խոսակցություններ կան նաև այն մասին, որ Apple-ը կներկայացնի ավելի էժան iPhone-ի մոդել՝ պլաստիկ պատյանով: Այսպես կոչված՝ iPhone 5C-ն կվաճառվի նոր iPhone-ից զգալիորեն էժան գնով: Կարծիք կա, որ պլաստիկ iPhone-ները հասանելի կլինեն տարբեր գույներով: