Կույր բրիտանացին բջջային հեռախոսների համար ծրագիր է ստեղծել, որը գիտնականների կարծիքով' կփոխի կույր մարդկանց կյանքը: Այն նկարում է այնպիսի իրեր, ինչպես, օրինակ, գնացուցակները, և բարձրաձայն կարդում իր ճանաչած տեքստը: Ծրագիրը հասանելի կլինի անվճար:
Հեղափոխական այս գյուտը զարմացրել է շատերին, և այն արտոնագրելու և ողջ աշխարհում վաճառելու մեծ հետաքրքրություն է առաջացրել:
«Այն կփոխի կույր մարդկանց կյանքը: Ծրագիրը կարող է կարդալ ցանկացած տպված նյութ»,- ասել է ծրագրի ստեղծող Քրիս Թելեսֆորդը: