Այս տարի Չինաստանում աննախադեպ շոգ ամառ է, ուստի չինացիները բացի ավանդական մեթոդներից դիմում են ամենաանհավանական ու անհեթեթ միջոցների՝ փոքր-ինչ զովանալու համար։
Ինչպես նշում է Daily Mail-ը, հայտնի է, որ շոգ եղանակի դեմ շատերը նախընտրում են «պայքարել» հյութալի ու սառը ձմերուկով, սակայն չինացի մի տղամարդ այն ուտելու փոխարեն որոշել է ... հագնել։ Սակայն սառը ձմերուկը ոչ թե ինքն է հագել, այն հագցրել է իր երեխային։
Հնարամիտ չինացին կարողացել է սովորական ձմերուկն այնպես ձևել, որ դրանից յուրահատուկ մանկական կոստյում է ստացվել։ Այնուհետև նա զվարճալի լուսանկարները տեղադրել է սոցկայքում, ինչից հետո երեխան համացանցի «աստղ» է դարձել։
Լուսանկարներն արժանացել են բացառապես դրական արձագանքների և նույնիսկ շատ ծնողներ, դրանք տեսնելով, նույնպիսի կոստյումներ են պատրաստել իրենց երեխաների համար։