Ֆրանսիացի գիտնականները մտադիր են կյանքի կոչել ITER (International thermonuclear experimental reactor) նախագիծը, որի արդյունքում ջերմամիջուկային սինթեզի շնորհիվ կկարողանան վերարտադրել Արևի վրա տեղի ունեցող երևույթները՝ փորձելով արևից էներգիա ստանալու նոր եղանակ մշակել, հայտնում է Russia Today-ը:
Գիտնականների նպատակը գործնականում կատարյալ միջուկային ռեակտոր ստեղծելն է, որը հեշտությամբ կլիցքավորվի և ջերմոցային գազերի արտամղմամբ չի աղտոտի շրջակա միջավայրը և ապագայում կարող է դառնալ էներգիայի անսպառ աղբյուր:
Ժամանակակից գիտնականները լուրջ քայլեր են ձեռնարկում էներգիայի նոր աղբյուր գտնելու ուղղությամբ, որոնք կօգնեն մարդկությանը հաղթահարել, ըստ կանխատեսումների, սպավող էներգետիկ ճգնաժամը: ITER ապագայի էներգետիկ սարքավորումն իրենից ներկայացնում է ռեակտոր, որը հսկայական մագնիսական օղակի միջոցով ջրածնի և տրիտիումի (ջրածնի իզոտոպ) ատոմներ սինթեզելու պայմաններ կստեղծի, որի արդյուքում կձևավորվի նոր՝ հելիումի ատոմ: Այս գործընթացի արդյունքում անհավատալի քանակությամբ էներգիա է արձակվում՝ շուրջ 150 մլն աստիճան՝ ըստ Ցելսիուսի, տեղի ունեցող ջերմամիջուկային ռեակցիայի ժամանակ:
ITER ռեակտորի կառուցման աշխատանքները պետք է տևեն շուրջ 10 տարի, ինչից հետո այն նախատեսվում է կիրառության մեջ մտցնել 20 տարիների ընթացքում: