Ռուսաստանցի բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան հայտնվել է հերթական սկանդալի կենտրոնում։ Այս անգամ, սակայն, պարուհին աչքի է ընկել ոչ թե հերթական անգամ մերկանալու միջոցով, այլ ուղղակի հիմարությամբ։
Վոլոչկովան մեկնել է Բլագովեշչենսկ քաղաք, որն այս պահին դարձել է աղետի գոտի, և այնտեղ ֆոտոշարք կազմակերպել՝ ջրի տակ անցած տների ֆոնին։ Այս մասին գրել է НТВ-ն: Հիշեցնենք, որ հորդառատ անձրևների պատճառով քաղաքի մի շարք փողոցներ հայտնվել են ջրի տակ, հազարավոր մարդիկ՝ տարհանվել։
Պարուհին ուղղակի շոկի է ենթարկել սոցցանցերից մեկի իր հետևողներին, որտեղ էլ տեղադրել էր այդ լուսանկարները, և խիստ քննադատության արժանացել։