Հնդկաստանում գործարկվել է միջուկային ռեակտորը, որը շարժիչ է հանդիսանալու «Արիհանտ» ատոմային սուզանավի համար, որն առաջին անգամ ամբողջությամբ կառուցվել է Հնդկաստանի տարածքում, տեղեկացնում է BBC-ն:
Երկրի վարչապետ Մանմոհան Սինգը հայտնել է, որ սուզանավի գործարկումը Հնդկաստանի տեխնոլոգիական հնարավորությունների զարգացման լավագույն ապացույցն է:
«Արիհանտը» հրթիռներով հագեցած առաջին միջուկային սուզանավն է, որը կառուցվել է «միջուկային հնգյակի» սահմաններից դուրս, որի կազմում են Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Բրիտանիան և Չինաստանը:
Նոր սուզանավը երկու տարիների ընթացքում կներառվի Հնդկաստանի ռազմածովային ուժերի կազմում' անհրաժեշտ փորձարկումներ անցնելուց հետո: