Իսպանական Բեռնիդոմ քաղաքում վերջերս կառուցված 47 հարկանի երկնաքերն ավելի հարմարավետ կլիներ, եթե չմոռանային վերելակ տեղադրել: Սակայն այս «մանրուքի» մասին շինարարները մոռացել են, և շենքի բնակիչները պետք է ոտքով բարձրանան. հայտնում է gizmodo.com-ը:
Նշենք, որ ըստ նախնական պայմանավորվածության' շենքը պետք է ունենար 20 հարկ, սակայն հետագայում կառուցողները մտափոխվել են և ավելացրել հարկերի քանակը: