Աճպարար Էնտոնի Մարտինին դուրս են նետել ինքնաթիռից դագաղ հիշեցնող արկղով: Թռչքի ժամանակ այն փակված է եղել մի քանի կողպեքներով, որոնք չբացվելու դեպքում աճպարարի համար արկղը կլիներ իսկական դագաղ:
Արկղը նետվել է 4000 մետր բարձրությունից, իսկ անկման արագությունը կազմել է 200 կմ/ժամ:
Աճպարարը թռիչքի ընթացքում կարողացել է ազատվել ձեռնաշղթաներից, այնուհետև դուրս գալ արկղից և բացել պարաշյուտը:
Մարտինը վայրէջք է կատարել առանց վնասվածքների: