ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման շարունակում է պայքարը երեխաների շրջանում ճարպակալության դեմ։ Նախագահի տիկինը հատուկ այդ նպատակով նախաձեռնել է Let’s Move ազգային արշավը, որի հերթական փուլը դարձել է հիփ-հոփ ոճի երաժշտական ալբոմի թողարկումը, գրում է loveradio.ru-ն։
Նոր ալբոմում կընդգրկվեն 19 կատարումներ, որոնցից 10-ի համար տեսահոլովակներ կնկարահանվեն Միշել Օբամայի մասնակցությամբ։ Ալբոմի թողարկումը նախատեսված է սեպտեմբերի 30-ին։
«Առողջարար» ալբոմի առաջին երգն է դարձել Everybody երգը։ Տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել են հայտնի ամերիկացի երաժիշտներ, որոնք Միշել Օբամայի հետ կոչ են անում ամերիկացի երեխաներին շարժվել հիփ-հոփի ռիթմերի ներքո և վարել առողջ ապրելակերպ։