Ծրագրային ապահովման IDV Solutions ընկերությունից Ջոն Նելսոնը պատրաստել է մի տեսապատկեր, որում Երկիր մոլորակի տարվա եղանակները ցուցադրված են ընդամենը մեկ վայրկյանում, հայտնում է BI-ն:
ՆԱՍԱ-ի Visible Earth տվյալների բազայից վերցված պատկերներով Նելսոնը միակցել է 12 արբանյակային պատկերներ, որոնցից յուրաքանչյուրում Երկիրը ֆիքսված է կոնկրետ ամսի. 12 ամիս՝ 12 լուսանկար:
Հեղինակն իր աշխատանքը անվանել է «Շնչող Երկիր», քանի որ ստացված աշխատանքում այնպիսի տպավորություն է, բացատրել է նա, թե մոլորակը սիրտ ունի, որը բաբախում է:
Դուք պատրա՞ստ եք հիպնոսի, հարցնում է բլոգը և առաջարկում պատկերը:
Շարժանկարները` այստեղ: