Նոր նամակ է հայտնաբերվել, որը ցույց է տալիս, որ ավելի շատ իրենց թշնամանքով հայտնի փիլիսոփաներ Ժան-Պոլ Սարտրն ու Ալբերտ Կամյուն առավել վաղ ավելի շատ ընկերներ են եղել, հայտնում է France 24-ը:

Նոր նամակի ձեռագիրը հայտնաբերվել է Սարտրի գրվածքներում, թվագրվում է 1943-48թթ-ով: Ըստ նամակի բովանդակության՝ հայտնի փիլիսոփաները 1940-ականներին նույնիսկ խոսել ու շփվել են միմյանց հետ:

Պարզվում է, որ Կամյուն և Սարտրը միմյանցից երես են թեքել 1952-ին «հեղափոխական բռնության» անհրաժեշտության շուրջ հակադիր տեսակետների պատճառով:

Սեպտեմբերին նամակը կցուցադրվի Կամյուի 100-ամյակի առիթով: Նամակը կարևոր է նախևառաջ այն պատճառով, որ երկու մտավորականների միջև եղած նամակագրությունը ժամանակին ոչնչացվել է: