Բրիտանացի բժիշկները խորհուրդ են տալիս բոլոր նրանց, ովքեր տարել են ստամոքսի քաղցկեղի վիրահատություն, առանց շաքարի մաստակ ծամել, ինչը թույլ կտա արագ վերականգնել մարսողական համակարգը: Լոնդոնի համալսարանական քոլեջի վիրաբույժը խորհուրդ է տվել այդ վիրահատությունից հետո օրական երեք անգամ մեկ ժամ մաստակ ծամել: Ալասթեր Վինձորը նշել է, որ հիվանդները վիրահատությունից հետո երկար են մնում հիվանդանոցում միայն այն պատճառով, որ աղիները չեն ակտիվանում և անցնում են «քնած» վիճակի:
Մաստակն ակտիվացնում է թքարտադրությունը, ինչը ստիպում է ակտիվանալ ենթաստամոքսային գեղձին, որի արտադրած ֆերմենտների շնորհիվ աղեստամոքսային համակարգը սկսում է բնականոն գործել:
Բժիշկները նաև ապացուցված են համարում, որ մաստակն օգնում է ծննդկան կանանց, որոնք երեխա են ունեցել կեսարյան հատումով:
Նյութը' Աննա Սմբատյանի