Պատանի երգչուհի Լիդուշիկի երևանյան մենահամերգի մասին esyes.am-ն արդեն պատմել է: Հիշեցնենք, որ հատուկ այդ մենահամերգին ներկա գտնվելու նպատակով Չեխիայից Հայաստան էր ժամանել երգչուհի Դիանա Քալաշովան, ում հետ էլ Լիդուշիկը ներկայացավ զուգերգով:
Նրանց համատեղ' «Քո նման» կոչվող երգի խոսքերը գրել է Ինա Մկրտչյանը, երաժշտությունը Արսեն Գրիգորյանինն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Հակոբյանն է:
Նշենք, որ Լիդուշիկը երեկ գիշեր մեկնել է Յուրմալա' մասնակցելու «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթին, որտեղ էլ տեղի կունենա նրա նոր երգի պրեմիերան: