Միջազգային լրատվամիջոցներում արդեն մի քանի ամիս է՝ լուրեր են շրջանառվում այն մասին, որ հարավկորեական Samsung ընկերությունը մրցակցային արտադրանք է ստեղծում Apple-ի iWatch-ի համար։
Ինչպես նշում է Daily Mail-ը, վերջերս Samsung-ը համապատասխան արտոնագիր է ձեռք բերել, որն ապացուցում է, որ ընկերությունն իրոք նման սարքի ստեղծման վրա է աշխատում։
Փաստաթղթի համաձայն՝ այն իրենից ներկայացնում է «խելացի» ժամացույց, ոը կկոչվի Galaxy Gear։ Բացի այդ, Samsung-ին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ դրա շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին։
Հայտնի է նաև, որ «խելացի» ժամացույցների մշակմամբ են զբաղվում նաև ոլորտի մյուս ներկայացուցիչները, մասնավորապես՝ Microsoft-ն ու Sony-ն։