Շփում բառը հաճախ մեզ հիշեցնում է ոչ այնքան հաճելի մարդկանց կամ «քաղցր» ձեռքսեղմումների մասին: Սակայն Միկա Բրժեզինկսին, ում խորհուրդներին մեկ անգամ չէ, որ դիմել ենք, վստահեցնում է' եթե հրաժարվես շփումից, համարիր'ինքդ քեզ վնաս ես հասցնում: Հետևիր նրա խորհուրդներին:
Որոշիր, որ գնալու ես մինչև վերջ
Երբ նոր ես սկսում կարիերադ, բնականաբար, շփման ցանց չունես, և չես էլ ունենա, եթե համառ ու նպատակասլաց չլինես: Հիշում եմ «Morning Joe»-ի մեր առաջին կենդանի շոուներից մեկը: Մենք լուսաբանում էինք 2008 թ. ընտրությունները Des Moines սրճարանում: Ես հինգ ժամ ուղիղ եթերում էի և քաոսային վիճակում: Եվ գիտե՞ք' էլ ում եմ հիշում: Մի ուսանողի, ով եկել էր շոուին։ Նա ինձ անկյունում մի կերպ «բռնացրեց» և ասաց, որ ուզում է կամավոր լինել ինձ մոտ: Այդ օրը ոչ ոք չէր համարձակվի իմ ժամանակից անգամ երկու վայրկյան խլել, բայց այդ երիտասարդի նպատակասլացությունն ինձ համոզեց, որ նա հրաշալի թիմային աշխատակից կլինի: Երբեմն պետք է խնդրես այն, ինչ ուզում ես ստանալ:
1. Աշխատանքից բացի, այլ թեմաներից խոսիր:
Երբ աշխատանք ես փնտրում, ականջներդ պետք է միշտ զգոն լինեն ցանկացած հավանական հնարավորություն որսալու: Եթե տեղեկանում ես, որ ասենք, հարևանիդ ամուսնու քույրն աշխատում է քո երազած բնագավառում, հարցրու՝ արդյոք հարմար կլինի կապվել նրա հետ' որոշակի տեղեկություններ ստանալու ակնկալիքով: Սակայն, երբ կապ հաստատես նրա հետ, «չռմբակոծես» քո ձեռքբերումներով և նպատակներով. ընդհանուր եզրեր գտիր: Ասա նրան, որ գտել ես նրա պրոֆայլը Facebook-ում և նկատել, որ երկուսդ էլ սիրում եք նույն ժանրի երաժշտություն: Բանալին այստեղ անմիջական կապ հաստատելն է: Այսպիսով՝ նա կհիշի քեզ... ոչ թե միայն կենսագրական տվյալներդ:
2. Դիտարկիր աշխատանքիդ երջանիկ հատվածը:
Բարի գալուստ, իշխանությա՛ն ժամ
Շատ անգամ այն կապերը, որոնք հաստատում ես երեկոյան 6-ից հետո մի բաժակ խմիչքի շուրջ, ավելի ամուր են, քան աշխատավայրում հաստատած հարաբերությունները: Այն բնագավառում, որտեղ ես եմ աշխատում, տղամարդիկ հիմնականում կապեր են հաստատում գոլֆ խաղալիս: Ես գոլֆ չեմ խաղում, բայց փոխարենը՝ կարող եմ գնդակներ հասցնել խաղացողներին և այդպիսով լավ հարաբերություններ հաստատել: Այսինքն՝ նկատի ունեմ, որ եթե աշխատանքից դուրս որևէ միջոցառման ես հրավիրվում, պետք է անպայման գնաս: Գրանցվիր ընկերության բասկետբոլի թիմում: Եթե անգամ այնքան էլ դիպուկ չես գնդակներ նետելիս, կարող ես պարզապես լավ տրամադրություն ստեղծել շրջապատիդ համար:
4. Բարեկամացիր ենթականերիդ հետ
Փորձիր օգտակար լինել գործընկերներիդ, հատկապես՝ այն մարդկանց, ովքեր քո ենթակայության տակ են: Կամավորը, որն այսօր պաստառներ է բաժանում, կարող է ի վերջո քո ղեկավարը դառնալ 10 տարի հետո: Ես այդպիսի կամավոր եմ եղել: Աշխատում էի գիշերային հերթափոխով և ղեկավարներիցս մեկն ինձ վերաբերվում էր որպես ոչնչության: Իսկ հիմա նա խնդրանքներով է դիմում ինձ' անգամ չհիշելով, որ ամեն օր «քայլում էր» իմ վրայով: Այն, ինչ անում ես շրջապատիդ հետ, բումերանգի պես վերադառնում է օրերից մի օր: Մի՛ թերագնահատիր ոչ մեկին:
Լուսանկարը ըստ HMI-ի