Նյու Յորքի մետրոյի վագոններից մեկում կեսգիշերին սատկած շնաձուկ են հայտնաբերել. տեղեկացնում է Lenta.ru-ն։
Ականատեսների վկայությամբ՝ կենդանու երկարությունը կազմել է մոտ 50սմ, իսկ քաշը 2-5 կգ։
Ինչպես տեղեկացնում է CNN-ը, մետրոյի ուղևորները սկսել են լուսանկարվել շնաձկան ֆոնին, դրա վրա տարբեր առարկաներ, մասնավորապես, մետրոյի տոմսեր, ծխախոտ, գազավորված ըմպելիքի շշեր դնելով։
Մի քանի կայարան հետո տեղի ունեցածի մասին տեղեկացել են մետրոպոլիտենի աշխատակիցները, ինչից հետո նրանք իջեցրել են ուղևորներին և վերցրել շնաձկանը։
Թե ինչպես է կենդանին հայտնվել մետրոյում, անհայտ է։ Մետրոյի ներկայացուցիչները հայտարարել են, որ մտադիր չեն հետաքննություն իրականացնել։
Օգոստոսի սկզբից սա արդեն երկրորդ դեպքն է, երբ սատկած շնաձուկ են հայտնաբերում ԱՄՆ-ի հասարակական վայրերում։ Մեկ շաբաթ անց կենդանու մարմին գտել էին նաև Մասաչուսեթսի բարերից մեկում։