Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ դելֆիններն ունակ են հիշելու միմյանց արձակած ձայներն առնվազն 20 տարի. դա կենդանիների մոտ գրանցված ամենաերկար հիշողությունն է, այն անգամ կարող է գերազանցել մարդկանց կարողությունը, ովքեր դժվարանում են հիշել իրենց ծանոթներին միայն արտաքին տեսքով, գրում է The Independent-ը:
Յուրաքանչյուր դելֆին ունի յուրահատուկ ձայն, որն անփոփոխ է մնում ամբողջ կյանքի ընթացքում: Այս տարբերակիչ ձայներն անգամ ավելի վստահելի են, քան ժամանակի ընթացքում փոփոխվող դիմագծերը, որոնցով մարդիկ միմյանց ճանաչում են:
Այժմ հետազոտությունը ցույց է տալիս, որ եթե դելֆինները 20 տարի էլ բաժանված լինեն միմյանցից, նրանք կարող են ճանաչել միմյանց այլ անծանոթ ձայների միջից: