Հուլիսին Ռուսաստանում վթարի հետևանքով 18 մարդու մահվան պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանի ընտանիքին այցելել են Vitamin Club–ի տղաները։
Այս մասին տեղեկացանք Youtube-ում տեղադրված Sobesednik Armenii տեսանյութից։
Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթը, պատմում է, որ ինքը հաճելիորեն զարմացել է, երբ այդ դժբախտությունից հետո իրենց այցելել են իրենց անծանոթ շարքային քաղաքացիներ ու հանրությանը հայտնի մարդիկ և առաջարկել օգնություն, եղել նրանց կողքին։
Լիլիթ Հարությունյանը նաև նշում է, որ ինքը և իրենց ընտանիքի անդամները շատ են ուրախացել, երբ Vitamin Club–ի տղաները զանգահարել են և ասել, որ ցանկանում են այցելել իրենց։