Հուլիսի վերջին հնդկական կինովարձույթում է հայտնվել «Ես սիրում եմ Նոր տարին» ռոմանտիկ կատակերգությունը, որի սյուժեն հիշեցնում է խորհրդային արտադրության հանրահայտ ու սիրված «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» ֆիլմը, գրում է filmpro.ru-ն։
Ֆիլմի գլխավոր հերոսը Մումբայ քաղաքում բնակվող բանկիրն է, ով սաունայում ընկերների հետ Նոր տարին նշելուց հետո սխալմամբ մեկնում է Նյու Յորք ու հայտնվում մի անծանոթուհու բնակարանում, ով պատրաստվում էր Նոր տարին դիմավորել իր փեսացուի հետ։
Ֆիլմի օրիգինալ տարբերակի գլխավոր դերակատարուհի Բարբարա Բրիլսկան այս առիթով ասել է.«Դե ինչ, եթե ուզում են կրկնօրինակել, թող անեն։ Բայց միևնույն է, նրանց չի հաջողվի այնպիսի բան նկարահանել, որը կհամեմատվեր մեր ֆիլմի հետ, սակայն պետք է ասեմ, որ դա հեղինակային իրավունքների ոտնահարում է»։