Ռաս էլ-Հայմա էմիրությունում մի կին ռեկորդ է սահմանել երթևեկության կանոնների խախտման թվով, որի համար 273 հազար դոլարից ավելի պարտք է կուտակել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The National պորտալին:
Պարզվել է, որ 28-ամյա իրաքցի կինը, ով էմիրությունում է ապրում ուսանողական վիզայով, 2009 թվականից չի երկարաձգել իր վարորդական իրավունքը հաստատող փաստաթուղթը և չի ներկայացրել իր ավտոմեքենան ամենամյա վերագրանցման:
Պարզվել է, որ չորս տարվա ընթացքում կինն ավելի քան 1.500 անգամ խախտել է երթևեկության կանոնները: Տուգանքների ընդհանուր գումարը 273 հազար դոլարից ավելին է կազմել:
Նա խախտումներն արել է իրեն պատկանող նույն Nissan Altima ավտոմեքենայով, գրեթե բոլոր էմիրություններում։