Ռեփեր և դերասան 50 Cent-ի (իրական անունը՝ Քուրթիս Ջեքսոն) դեմ դատական գործ է սկսվել. նա մեղադրվում է իր նախկին ընկերուհու վրա հարձակվելու և նրա բնակարանն ավերելու համար, հաղորդում է Associated Press-ը:
Երգչի դեմ դատական նիստը պետք է կայանար երկուշաբթի: Մեղավոր ճանաչվելու դեպքում «In Da Club»-ի ճանաչված երգչին մինչև 5 տարի ազատազրկում է սպառնում և 46 հազար դոլար տուգանք:
Կինը պատմել է ոստիկանությանը, որ հունիսի 23-ին տեղի ունեցած վեճի ընթացքում, Ջեքսոնը սկսել է ավերել իր բնակարանը, ինչից հետո նա փակվել է ննջասենյակում: Նրա խոսքով՝ Ջեքսոնը կոտրել է ննջասենյակի դուռը և հարվածել նրան՝ հասցնելով մարմնական վնասվածքներ:
Ոստիկանությունը տանը հասցված վնասը 7.100 դոլար է գնահատել:
Կինը պատմել է ոստիկանությանը, որ իրենք 3 տարի հարաբերությունների մեջ են եղել, և նա երեխա ունի Ջեքսոնից, ով իր երգերում անդրադառնում է թմրանյութերի և բռնության թեմաներին: