Եթե դուք այն մարդկանցից եք, ովքեր չեն դադարում «թվիթել» անգամ արձակուրդին, ապա ձեզ համար հայտնություն է աշխարհի առաջին Twitter-ային թեմատիկ հյուրանոցը, որը գտնվում է Իսպանիայում՝ Մագալուֆում: Այս մասին հայտնում է odditycentral.com-ը:
Սոցցանցերից կախվածություն ունեցողների աճող թիվն ու այլազանության պահանջը ոգեշնչել են Իսպանիայի առաջատար հյուրանոցային ցանցին՝ Meliá Hotels International-ին, ստեղծել աշխարհում առաջին Twitter հյուրանոցը:
@SolWaveHouse Hotel-ում կենվորներն այլ այցելուների և անձնակազմի հետ շփվում են թվիթ-հաղորդագրություններով, որոնցում 140 միավոր կարող է լինել: Հնարավոր է նաև մինիբարերում հարցնել «Ծարա՞վ եք» կամ սառնարանի սթիքերներ թողնել լոգարանի հայելու վրա: