Սուզվելով շուրջ 30 մետր խորություններում՝ ջրասուզորդը դժվար թե ակնկալի այնտեղ գետ հայտնաբերել, սակայն դայվինգի սիրահարներին նման փորձություն է սպասվում Մեքսիկայի Cenote Angelita քարանձավում, գրում է Daily Mail-ը:

Angelita ջրային քարանձավը, որի անվանումը թարգմանվում է որպես «փոքրիկ հրեշտակ», գտնվում է Մայաների Տուլում քաղաքից ոչ հեռու՝ Մեքսիկայի Յուկատան թերակղզու արևելյան ափին: Քարանձավի հատակում մառախլապատ բնապատկերի ներքո կարելի տեսնել հոսող գետը՝ ջրի մակերեսից դուրս աճող ծառերով:

Լուսանկարիչ Անատոլի Բելոշչինը նկարահանել է իր արշավը կրաքարային հիմքի փլուզումից առաջացած քարանձավում, որը հետագայում լցվել է ջրով: Քարանձավի խորքերում տիրող մառախուղն առաջացել է քարայրի վերին հատվածում գտնվող քաղցրահամ ջրերի և ստորին հատվածում լցված աղի ջրի բախման արդյունքում:

 

Լուսանկարները` այստեղ: