Հնագետները 600 տարվա հնություն ունեցող միջնադարյան նավակ են հայտնաբերել Անգլիայի Մասաչուսեթս նահանգի Նորֆոլկ շրջանում, որը հայտնի է իր հարուստ գետային համակարգով, գրում է Daily Mail-ը:
Հնագետները զարմացել են՝ հայտնաբերելով 1400-ականներին պատկանող նավակի մնացորդները: Կաղնու փայտից պատրաստված նավակը, որն, ըստ գիտնականների, լավ է պահպանվել, կարևոր հայտնագործություն է համարվում: Նրանց պնդմամբ՝ դա առաջին նմանատիպ հայտնագործությունն է այդ տարածաշրջանում:
Նավակի մնացորդներից հնագետներն առանձնացրել են փայտյա սեպեր, երկաթյա մեխեր և պղնձե համաձուլվածք: Ըստ գիտնականների՝ նավակն անջրանցիկ է եղել, քանի որ պատված է եղել կենդանու մազափնջի և ձյութի խառնուրդով: Այն հավանաբար կիրառվել է գետով թեթև ապրանքներ տեղափոխելու համար: