Չնայած հարսանեկան երեկոյին նախապատրաստվելու սթրեսն ունիվերսալ է, դրա հետ կապված ավանդույթները, սակայն, կարող են և տարբերվել, գրում է The Daily Meal բլոգը: Բազմաթիվ երկրներում ամիսներ են պահանջվում երեկոն կազմակերպելու համար, հարսի ու փեսայի ընտանիքները կարող են վեճեր ունենալ իրենց նախասիրությունների հետ կապված:

Շատ մարդիկ որոշում են տոնել իրենց հարսանիքը՝ վերակենդանացնելով իրենց ավանդույթները: Դա հիմնականում վերաբերում է մատուցվող ուտելիքին, հատկապես՝ հարսանեկան տորթին: Հարսանեկան տորթը կարող է նույնքան կարևոր լինել, որքան հարսնացուն:

Որոշ եվրոպական երկրներ ընդունել են ամերիկյան հարսանեկան տորթերի գաղափարը՝ հարսի և փեսայի արձանիկներով, բայց որոշ երկրներ պահպանում են իրենց ավանդույթները:

Ճապոնիա

Ճապոնիայում տարածված են ստվարաթղթից պատրաստված կեղծ տորթերը. չնայած որոշ ճապոնացի զույգեր ցանկանում են ունենալ իրական տորթ, կեղծ տորթերը շատ տարածված են երկրում:
Flickr/wickedlittlecakecompany

Կորեա

Կորեացիները հատուկ ուտեստ ունեն, որը կարող է պատրաստված լինել քաղցր բրնձից, ընկույզից, մրգերից, երբեմն՝ կարմիր լոբուց:
Flickr/roboppy

Ուկրաինա

Ուկրաինական հարսանիքներին մատուցում են հատուկ հարսանեկան հաց՝ կարավայ. դրա պատրաստումն ավանդական գործընթաց է, որը տեղի է ունենում հարսանիքին նախորդող շաբաթ կամ կիրակի օրը:

Flickr/chiolachic
Բուլղարիա

Բուլղարիայում հարսանեկան տորթերը սովորաբար մեղրով տորթերն են, որոնք խորհրդանշում են զույգի համար քաղցր և երջանիկ կյանք:

Flickr/Robert Paul Young
Դանիա

Դանիական հարսանեկան տորթերը նման են ֆրանսիական քրոքեմբուշին, իսկ համով՝ նորվեգական տորթերին. դրանք հաճախ կարող են զարդարվել դանիական դրոշներով:

Facebook/Danish Bakery