Տիգրան Ներսիսյան
Խորը ցավ, անսահման ցավ , աննկարագրելի ցավ, անտանելի ցավ: Մեր հարազատ, մեր ընկեր, մեր բարեկամ, մեր խաղընկեր: Դու հեռացար առանց խոսքի, առանց զգուշացնելու, առանց նախապատրաստելու,մինչդեռ մի քանի օր առաջ ինչ կյանք կար առջևում, ինչ ծրագրեր, ինչ սպասումներ: Լեզուն տկար է նկարագրելու անդառնալի կորուստը,մեր ընտանիքի հարազատ:Մի երկու օր առաջ մենք տեսանք քեզ, հրաժեշտ տվեցինք: Հավերժ կմնաս մեր սրտերում Ազա´տ ջան: ՄՆԱՍ ԲԱՐՈՎ:
Քրիստինե Պեպելյան
Այնպիսի տպավորություն է կարծես մղձավանջի մեջ լինենք: Այս ինչ տխուր ամառ է այս տարի...Կորուստներ, որոնց հետ մարդկային գիտակցությունը չի կարողանում համակերպվել: Մեր մեծանուն դերասանը հեռացավ մեզնից՝ թողնելով մեզ անմահ գործեր:
Աստված թող Ձեր հոգին լուսավորի, ես Ձեր արվեստի հավերժ երկրպագուն եմ Ազատ Գասպարյան:
Երջանիկ եմ, որ նույն ժամանակաշրջանում ենք ապրել,Ձեզ ճանաչելու և Ձեր կողքին կանգնելու բախտ եմ ունեցել:
Ռազմիկ ԱՄյան
Կրկին մեծ ցավ, կրկին մեծ վիշտ,կրկին մեծ կորուստ: Մեզանից հեռացավ տաղանդավոր դերասան, հրաշալի անձնավորություն, մեծ հայրենասեր Ազատ Գասպարյարը:
Սիլվա Հակոբյան
Աստված հոգիդ լուսավորի, Ազա´տ Գասպարյան:
Ձեր թողած մեծ ժառանգությունը հայ ազգը երբեք չի մոռանա :(
Մարտին Մկրտչյան
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում սիրելի Վարպետի ընտանիքին և նրա արվեստը սիրող ու գնահատող հանդիսատեսին:
Լուլու
Հիմա երևի Ազատ Գասպարյանն ու Մարկը ընթանում են դեպի ուրիշ աշխարհ՝ հիշելով միասին անցկացրած լավ օրերը «Մեր բակ»-ում, ու էլի շատ լավ բաներ հիշելով, ժպտալով գնում են. «Մեր բակ»-ը դատարկվում է:
Էմմի
Ցավալի է, որբ մեր երկրի տաղանդավոր մարդիկ լքում են մեզ:
R.I.P Ազատ Գասպարյան