Ազատ Գասպարյանը ծնվել է 1943 թ. օգոստոսի 13-ին' Երևանում:
1970թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի Վարդան Աճեմյանի կուրսը: Աշխատել է գրեթե բոլոր թատրոններում, նաև' կինոյում և հեռուստաթատրոնում: 1969-71թթ խաղացել է Երևանի Պատանի հանդիսատեսի, 1971-80թթ' Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական, 1980-84թթ' Հայկական հեռուստաթատրոն, 1992-95թթ' «Մետրո» թատրոնում: 1984թ-ից աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Մարմնավորել է բազում դերեր' Փայլակ' «Սեր և ծիծաղ», Տիրել' «Ռիչարդ 3-րդ», Շոշիա' «Մեղադրական եզրակացություն», հեռուստաթատրոնում' Չարենց' «Երկիր Նաիրի», Օգսեն' «Պաղտասար աղբար», Պուարո' «Ագաթա Քրիստի» և այլն: 1984թ. «Երջանկության մեխանիկա» կինոնկարում խաղացած դերի համար արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի: Նկարահանվել է «Երկունք» (1976թ.), «Մեր մանկության տանգոն», (1984թ.), «Կարոտ» (1990թ.) «Հեղնար աղբյուր» (1970թ.), «Համր վկան» և այլ կինոնկարներում:
1999թ. լույս է տեսել իր կողմից կազմած «Իմ լեզվի տակ փուշ չկա» ժողովածուն: