Հիմնականում հորոսկոպներում գրում են մարդու լավ հատկանիշները և վատի մասին շատ քիչ են խոսում: Նման հոգեբանական մոտեցումը ստիպում է մարդկանց հավատալ հորոսկոպին, քանի որ յուրաքանչյուրին էլ հաճելի է լսել իր մասին լավը: Ցուցաբերենք հետևյալ մոտեցումը. հորոսկոպից առանձնացնենք կենդանակերպերի միայն բացասական գծերը և դրանք ներկայացնենք ձեր ուշադրությանը:Արդյունքում կստանանք հորոսկոպ'անսովոր ու հետաքրքիր:

Որքանով էր համապատասխանում ձեր էությանը կամ ոչ, կարող եք կիսվել մեկնաբանությունների դաշտում:

Խոյ

Ծայրահեղ ագրեսիվ է,ռազմատենչ ու դաժան:Գռեհիկ է ու երբեք չի մտածում 'ինչ է խոսում:Սիրում է աղի ուտել ու նույնքան աղի հումորներ անել:Մանուկ հասակում երազում է զինվորական կամ ագրեսիայի ու կռվի հետ կապ ունեցող մասնագիտություն ընտրել:Եթե նույնիսկ մասնագիտություն էլ չընտրի,միևնույնն է,մշտական կռիվների ու խոսակցությունների կենտրոնում է:Ընտանեկան կյանքում պետք է նրան հեռու պահել փողերից:Նա աջ ու ձախ վատնում է,իսկ թե ուր'ինքն էլ չգիտի:Հասարակության մեջ կարող է ժամերով խոսել իր մասին'չնկատելով մյուսներին:Նա ի ծնե հակված է խռովությունների և սկանդալների:

Ցուլ

Բնույթով դերասան:Փորձում է գտնվել տանջողի դերում և իրենից ցածր է դասում բոլորին'մտածելով,որ աշխարհը միայն իր շուրջն է պտտվում:Սիրում է շքեղություն և հարստություն:Էգոիստ է'սադիստական ուղղվածությամբ:Իր ընտանիքը ահաբեկչության է ենթարկում մանկուց մինչ խորը ծերություն'չնայած արտաքնապես թվում է քաղաքավարի և քնքուշ:Չի վստահում ոչ ոքի'նույնիսկ ինքն իրեն:Զավթում է այն բոլոր արտոնությունները,որոնց ձեռքը հասնում է:

Երկվորյակ

Հավերժ երեխա'ինչպես մտավոր առումով,այնպես էլ զգացմունքների:Հրաժարվում է մեծանալ մինչև խոր ծերություն:Միակ բանը,որ սիրում է'խոսելն է:Չի սիրում կարդալ,բայց ամեն ինչի մասին ունի իր կարծիքը,չնայած,որ այն փոխում է շաբաթական տասից քսան անգամ:Չի սիրում,երբ իրեն ճնշում են:Շատ են սիրում հյուրընկալել:Չնայած դրան'հյուրասիրում են միայն սուրճ կամ թեյ'կոնֆետով և իհարկե չմոռանալով շատախոսել:

 

Շարունակությունը` այստեղ: