ՀՀ ժողովրդական արտիստը, սիրված ու բոլորի կողմից ճանաչված դերասանն օգոստոսի 13-ին նշելու էր 70-ամյակը, սակայն...

Ծնվել է Երևանում:

1970թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի Վարդան Աճեմյանի կուրսը:

Աշխատել է գրեթե բոլոր թատրոններում, նաև՝ կինոյում և հեռուստաթատրոնում:

1969-71թթ խաղացել է Երևանի Պատանի հանդիսատեսի, 1971-80թթ. Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական, 1980-84թթ.՝ Հայկական հեռուստաթատրոն, 1992-95թթ.՝ «Մետրո» թատրոնում: 1984-ից աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Մարմնավորել է բազում դերեր՝ Փայլակ՝ «Սեր և ծիծաղ», Տիրել՝ «Ռիչարդ 3-րդ», Շոշիա՝ «Մեղադրական եզրակացություն», հեռուստաթատրոնում՝ Չարենց՝ «Երկիր Նաիրի», Օգսեն՝ «Պաղտասար աղբար», Պուարո՝ «Ագաթա Քրիստի» և այլն: 1984թ. «Երջանկության մեխանիկա» կինոնկարում խաղացած դերի համար արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի: Նկարահանվել է «Երկունք» (1976թ.), «Մեր մանկության տանգոն», (1984թ.), «Կարոտ» (1990թ.) «Հեղնար աղբյուր» (1970թ.), «Համր վկան» և այլ կինոնկարներում:

2004թ. Բեյրութում բեմադրվել է «Հանրապետության նախագահ» կոմեդիան՝ նվիրված դերասան Մհեր Մկրտչյանի հիշատակին: 1999թ. լույս է տեսել իր կողմից կազմած «Իմ լեզվի տակ փուշ չկա» ժողովածուն: 2000-04թթ եղել է Երիտասարդական պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

1965-ից եղել է Հայաստանի Թատերական գործիչների միության անդամ, 1980-ից՝ ՀԹԳՄ վարչության անդամ:

2005թ. արժանացել է Երևանի Պատվավոր քաղաքացու կոչմանը: 2006թ. ընտրվել է Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս:

2008թ. արժանացել է «Ֆրիտյոֆ Նանսեն», 2009թ.՝ «Մովսես Խորենացի» շքանշանների: 2003թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010թ.՝ ժողովրդական արտիստի կոչմանը: Ասմունքով հանդես է եկել Հայաստանում և արտասահմանում: Ձայնագրել է Չարենցի, Սիամանթոյի, Տերյանի, Սևակի և այլոց երկերը:

2011թ. թողարկած ձայնասկավառակում հնչեցրել է Չարենցի «Խմբապետ Շավարշը» և «Պատմության քառուղիներով» պոեմները: Ասմունքով, թատերական ներկայացումներով հանդես է եկել տարբեր երկրներում՝ Ռուսաստան, Լիբանան, Ֆրանսիա, Անգլիա, Իրան, ԱՄՆ, Կանադա և այլն:

Մահացել է Երևանում: