Երևանի Շահումյանի գերեզմանատանը Երևանը վերջին հրաժեշտը տվեց սիրված ու հարգված հեռուստահաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանին: Հուղարկավորությունն սկսվեց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուց, որտեղ Մարկ Սաղաթելյանին հրաժեշտ տալու էին եկել հայտնի և սիրված դեմքեր, արվեստի և մշակույթի գործիչներ: Սաղաթելյանի մարմինն ամփոփեցին Շահումյանի գերեզմանատանը:
Հուղարկավորությանը ներկա էին արվեստի, մշակույթի և շոու-բիզնեսի մի շարք գործիչներ, ինչպիսիք են Աշոտ Ղազարյանը, Հրանտ Թոխատյանը, Արա Գևորգյանը, Վազգեն Ասատրյանը, Արամոն, Արամեն, Հրանտ Մովսիսյանը, Արման Հովհաննիսյանը, Ռազմիկ Ամյանը, Թաթա Սիմոնյանը և այլք: Վերջին հրաժեշտին մասնակցում էին նաև պարզապես շարքային քաղաքացիները:
... Եվ խլացող ձայների միջից լսվում էր անծանոթ տատիկի ձայնը. «Ափսոս, Մա՛րկ ջան, հազար ափսոս...»: