Ամստերդամի իշխանությունները շարունակում են իրականացնել քաղաքի կենտրոնում գտնվող Կարմիր լապտերների թաղամասը հասարակաց տներից ազատելուն ուղղված ծրագիրը, որը սկսել էին 2008-ին, հայտնում է Euromag-ը:

Քաղաքային խորհուրդը մտադիր է ազատել քաղաքի պատմական կենտրոնը՝ էլիտար խանութներ և բարձրակարգ ռեստորաններ կառուցելու նպատակով: 2008-ին ներմուծված նոր օրինագծի համաձայն՝ իշխանությունները հնարավորություն են ստանում վերացնել հասարակաց տները, եթե դրանց հետ հարևանությունը անընդունելի համարվի, հաղորդում է Итар-Тасс-ը:

Ավելի վաղ քաղաքային խորհրդին հաջողվել էր հանրահայտ թաղամասից մի տարածք շահել, որտեղ այժմ բարձրակարգ խանութներ են տեղակայված: