Ճապոնիայի մայրաքաղաքում զբոսնելիս կարելի է հանդիպել տարօրինակ սովորություն ունեցող այս մարդուն, ով իր հետևից քարշ է տալիս բանջարեղեն՝ կապված շնաթոկով, ինչպես ընտանի կենդանիների դեպքում: Oddity central-ը ներկայացնում է համացանցում Cornman անունով մեծ ճանաչում գտած երիտասարդի լուսանկարները՝ իր բանջարեղենի հետ միասին:
Տարիների ընթացքում Տոկիոյում այս հետաքրքրաշարժ ու տարօրինակ զբաղմունքով մարդկանց ուշադրությունը գրավող երիտասարդը տարբեր սոցիալական կայքերում հայտնվելուց հետո դարձել է ծագող արևի երկրի մարդկային զվարճանքներից մեկը:
Առաջին լուսանկարում, որը 2012-ի մայիսին հայտնվել էր Tweeter-ում, նա իր հետ ման էր տալիս պարանով կապված եգիպտացորեն, որտեղից էլ առաջացել է նրա անվանումը՝ Cornman: Այնուհետև նա սկսեց եգիպտացորենի փոխարեն իր հետ «զբոսնելու տանել» բողկ, ծաղկակաղամբ և այլ մթերքներ: