Ֆրանսիական Շամբլե Բյուսեր ավիաբազայում հարյուրավոր գունավոր օդապարիկների մասնակցությամբ նոր ռեկորդ է գրանցվել. 408 օդապարիկ միաժամանակ երկինք են բարձրացել՝ ստեղծելով հեքիաթային պատկեր։
Ինչպես նշում է Daily Mail-ը, նմանատիպ նախկին ռեկորդը սահմանվել է մոտ 1 շաբաթ առաջ՝ կրկին Ֆրանսիայում, երբ միաժամանակ երկինք է բարձրացել 343 օդապարիկ։
Այս միջոցառումը բավական տարածված է Ֆրանսիայում և մշտապես գրավում է աշխարհի տարբեր երկրների օդագնացների ուշադրությունը։
Սակայն օդապարիկներով նման ռեկորդ սահմանելն իրականում այդքան էլ հեշտ չէ, քանի որ շատ հաճախ խանգարում է վատ եղանակը։ Օրինակ՝ 2011թ. հարյուրավոր օդագնացներ ստիպված են եղել հետաձգել իրենց միջոցառումն ուժեղ քամու պատճառով։