Ճապոնական Shin-Etsu Chemical ընկերությունը ստեղծել է բջջային սարքերի համար նախատեսված լիթիում-իոնային մարտկոցների արտադրության նոր տեխնոլոգիա: Նոր հայտնագործությունը սմարթֆոնների և պլանշետների ավտոնոմ աշխատանքի ժամանակը կերկարացնի մինչև 10 անգամ, հաղորդում է Вести.ru-ն:
Ճապոնացիների հայտնագործությունը կայանում է նրանում, որ նրանք մարտկոցներում օգտագործվող նյութը, որը հիմնված էր ածխածնի վրա, փոխարինել սիլիկոնից պատրաստված նյութով: Նոր բաղադրիչն ավելի թանկ է, սակայն հնարավոր կլինի ավելի քիչ լիցքավորել նման սարքը: Նման մարտկոցները կարող են օգտագործվել նաև էլեկտրական մեքենաներում: Այլ նորություններ հայտնագործության վերաբերյալ չկան:
Ճապոնական ընկերությունն արդեն սկսել է արտադրողներին նման մարտկոցներ մատակարարել, սակայն դրանց սերիական արտադրությունը կսկսվի ավելի ուշ՝ մոտ 3-4 տարի հետո: