Ամերիկացի 2 500 օգտատերերի շրջանում անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն, հարավկորեական Samsung ընկերության արտադրանքը որակական և մի շարք այլ հատկանիշներով առաջ է անցել իր գլխավոր մրցակցից՝ ամերիկյան Apple-ից:
Samsung-ի 2 արտադրանք՝ Galaxy S III-ն ու Galaxy Note II-ը զբաղեցրել են առաջին և 2-րդ հորիզոնականները Ամերիկացի օգտատերերի գոհունակության ցուցիչի (American Customer Satisfaction Index) վարկանշային աղյուսակում՝ իրենց հետևում թողնելով iPhone 5-ը, iPhone 4S-ն ու iPhone 4-ը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, հարցման կազմակերպիչների նպատակն է եղել պարզել, թե սմարթֆոնների առաջատար արտադրողների շարքում, որոնք են ամենաորակյալ, հուսալի ու համեմատաբար հարմար գներ առաջարկող ընկերությունները:
Արդյունքում Samsung-ի Galaxy S III-ն ու Galaxy Note II-ը հավաքել են 100 միավորից 84-ը: 3-րդ և 4-րդ հորիզոնականներում են հայտնվել Apple-ի iPhone 5-ն ու 4S-ը, որոնք հավաքել են 82-ական միավոր:
Ստորև ներկայացնում ենք American Customer Satisfaction Index (ASCI) ամբողջական վարկանշային աղյուսակը.
1. Samsung Galaxy S III - 84 միավոր
2. Samsung Galaxy Note II – 84 միավոր
3. Apple iPhone 5 – 82 միավոր
4. Apple iPhone 4S – 82 միավոր
5. Apple iPhone 4 - 81
6. Motorola Mobility Droid Razr Maxx HD - 80
7. Samsung Galaxy SII - 78
8. Motorola Mobility Droid Razr - 77
9. BlackBerry Curve - 67
10. BlackBerry Bold - 64