Հոլանդացի Բարտ Հանսենը մի տարի առաջ արդեն հայտնվել է միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում՝ իր ստեղծած արտառոց ուղղաթիռի շնորհիվ, որն իրականում պատրաստված էր սատկած կատվից: Իսկ այժմ Հանսենն ուղղաթիռ դառնալու ճակատագրին է «արժանացրել» կենդանական աշխարհի մեկ այլ ներկայացուցչի՝ ջայլամի:
Ինչպես նշում է Oddity Central-ը, Հանսենն, այսպես կոչված, «ջայլամաթիռը» ստեղծել է տեխնիկական ինժեներ Արյեն Բելթմանի օգնությամբ: Նրանք սատկած թռչնին վերցրել են մոտակա ֆերմաներից մեկից: Մի շարք մշակումներից հետո դրա վրա ամրացվել են ռոտորներ (տուրբինի պտտվող անիվը): Արդյունքում ստացվել է մի «ջայլամաթիռ», որը կառավարվում է հեռակառավարման վահանակով:
«Դե ինչ, ինձ թվում է, որ մենք օգնեցինք ջայլամին իրագործել իր ամենանվիրական երազանքը. նա կարողացավ թռչել»,- իր գյուտի վերաբերյալ կատակել է Հանսենը: