Համացանցում է հայտնվել կիրակի օրը Չինաստանում տեղի ունեցած բազմահազար զբոսաշրջիկների մասնակցությամբ լողի տեսանյութը: Չինաստանի Սիչուան նահանգում ավելի քան 15000 զբոսաշրջիկներ միաժամանակ հայտնվել են լողավազանում, գրում է Business insider-ը՝ Սինխուա գործակալությանը հղումով:

Daying կոմսության տարածքում գտնվող ծովային ջրով լողավազանը հայտնի է որպես Չինաստանի Մեռյալ ծով, ուր ամռան ամիսներին միլիոնավոր այցելուներ են հաճախում: