Delta-Mouse անունով ճագարը, որը լույս աշխարհ է եկել բավականին խիտ մազածածկով, զարմացրել է անասնաբույժներին, քանի որ նրա մոտ հայտնաբերել են մի համախտանիշ, որը բնորոշ է միայն շներին, գրում է Daily Mail-ը:

6 շաբաթ առաջ ծնված ճագարի մորթին սկսել է հանկարծակիորեն թափվել. մնացել է միայն գլխի և թաթերի մազածածկույթը: Անասնաբույժները պնդում են, որ նախկինում նման հիվանդություն նկատվել է միայն գերմանական հովվաշների մոտ:

Կենդանին տառապում է նաև գաճաճության ախտանիշով, սակայն դա նրան չի խանգարում ապրել: Բժիշկների խնամքից հետո նրա մազածածկույթը սկսել է վերականգնվել:

Մինչ մազածածկույթի վերականգնվելը ճագարի տերերը նրան զբոսանքի են հանում միայն արևայրուքի դեմ հատուկ քսուքով պատելուց հետո, որը պաշտպանում է նրա զգայուն մաշկը: