Հայտնի շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանի առողջական վիճակը նույնն է՝ ծայրահեղ ծանր։ Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սիրանույշ Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ շոումեն Մարկ Սաղաթելյանը երեկ՝ հուլիսի 30-ին, հոսպիտալացվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ նրա մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ:

Բժիշկները պայքարում են հաղորդավարի կյանքի համար: