Գերմարդու հագուստով ամենաշատ մարդիկ արդեն իսկ ռեկորդ սահմանել էին, սակայն այժմ ավելի շատ թվով մարդիկ գերազանցել են այդ ռեկորդը, հայտնում է Daily Mail-ը:

Հայտնի հերոսի հագուկապով 867 կանայք, երեխաներ ու տղամարդիկ հավաքվել են Լեյք Դիսթրիքթի փառատոնում (Անգլիա): Ավելի ճիշտ այդքանին է հաշվի առել Գինեսի ռեկորդների գիրքը, այնինչ գերմարդկանց թիվը եղել է 1200: Նախկինում դա կազմել էր 556:

Միջոցառումը նաև բարեգործական նպատակ է ունեցել. Հերոսի բարեգործական կազմակերպության համար հավաքվել է մոտ 1100 ֆունտ: