Մոսկվայի մետրոպոլիտենի անվտանգության ծառայության ղեկավար Անդրեյ Մոխովը հայտնել է, որ շուտով մետրոյի կայարանները կհամալրվեն այնպիսի սարքավորումներով, որոնք կկարողանան կարդալ ուղևորների բջջային հեռախոսների տվյալները։
Ինչպես նշում է rferl.org կայքը, հղում կատարելով Известия-ին, նոր սարքավորումներն ունեն 5 մ երկարություն և կարողանում են կարդալ SIM քարտի տվյալները։ Միևնույն ժամանակ Մոխովն ընդգծել է, որ սարքերը տեղադրելու նպատակն է հեշտությամբ հայտնաբերել գողացված բջջային հեռախոսները։
Սարքը գործում է հատևյալ կերպ. երբ այն որսում է որևէ գողացված հեռախոսի ազդակ, ապա ավտոմատ կերպով այդ տեղեկությունն ուղարկվում է ոստիկանությանը։ Սակայն Известия-ն, նկատում է, որ սարքը կարող է օգտագործվել ցանկացած ուղևորի հետևելու համար։